Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 142-Ն

07.10.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՀՀ ԿԲ պաշտոնական տնային էջում հրապարակվել է՝ 07.10.2019թ.

Պաշտոնական տեղեկագրում՝՝ 15.10.2024

Առաջնորդվելով ֆինանսական կայունության ապահովման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նպատակով, նպատակ ունենալով ապահովել նախադրյալներ արտարժութային իրացվելիության բուֆերների ստեղծման համար, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնակարգի 50-րդ կետի մեջ բոլոր «4%» և «14%» բառերը փոխարինել համապատասխանաբար «6%» և «12%» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում հրապարակմանը հաջորդող օրվանից: Ընդ որում՝ սույն որոշման 1-ին ենթակետով սահմանված կարգավորումները վերաբերում են 2019 թվականի հոկտեմբերի 9-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և վերջիններիս համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                      Արթուր Ջավադյան

2019թ. հոկտեմբերի 7
ք. Երևան