Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 64 Ա
26.04.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի և 20-րդ հոդվածի «թ» կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ թարգմանել հաշվետվությունը անգլերեն լեզվով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան