«ՄԱՆԻԳՐԱՄ» («MONEYGRAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մի շարք ֆինանսական կազմակերպություններին տրամադրված մասնակցության թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 62 Ա

16.04.2024

«ՄԱՆԻԳՐԱՄ» («MONEYGRAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը, «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԱՐՑԱԽԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»  փակ բաժնետիրական ընկերությանը, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»  փակ բաժնետիրական ընկերությանը, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ՄՈԲԻԴՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված մասնակցության թույլտվությունները ուժը կորցրած ճանաչելու մասին

Նպատակ ունենալով ապահովել արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգի աշխատանքի անընդհատությունը և հայաստանյան վճարահաշվարկային համակարգի սահուն ինտեգրումը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 209 Ա որոշմամբ տրամադրվել է «ՍՏԱԿ» հայաստանյան դրամական փոխանցումների համակարգի և «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգի (այսուհետ՝ Համակարգ) համագործակցության թույլտվություն, որի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 13.2.2-22/3679-23 գրությամբ բոլոր հայաստանյան մասնակիցները ծանուցվել են համագործակցության թույլտվության տրամադրման մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից 2024 թվականի ապրիլի 4-ի թիվ 15-19/116-24 գրությամբ հայաստանյան մասնակիցներին ուղարկվել է գրություն, որով վերջիններս տեղեկացվել են, որ թույլտվությունները կդադարեցվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված առանձին որոշմամբ՝ դրանում նշված ժամկետում, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժզ» և «իթ» կետերով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով, ինչպես նաև որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. 2024 թվականի մայիսի 20-ից ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 դեկտեմբերի 7-ի՝ ««ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» դրամական փոխանցումների միջազգային արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մասին»» թիվ 552Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 հունիսի 6-ի՝ ««ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 170Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 նոյեմբերի 16-ի՝ ««ԱյԴի Բանկ» («ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ ՓԲԸ») փակ բաժնետիրական ընկերությանը «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մասին»» թիվ 353Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 մարտի 11-ի՝ ««ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մասին»» թիվ 61Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 մարտի 25-ի՝ ««ԷՎՈԿԱԲԱՆԿ» («ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ ՍՊԸ») փակ բաժնետիրական ընկերությանը «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մասին»» թիվ 86Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 մարտի 25-ի՝ ««ԱՐՑԱԽԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «MONEY GRAM» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մասին»» թիվ 87Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 հոկտեմբերի 21-ի՝ ««ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրման մասին»» թիվ 292Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 նոյեմբերի 18-ի՝ ««ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 320Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 դեկտեմբերի 2-ի՝ ««ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 345Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 դեկտեմբերի 16-ի՝ ««ԱԿԲԱ ԲԱՆԿ» («ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ») բաց բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 347Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
11) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 դեկտեմբերի 16-ի՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 350Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
12) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 սեպտեմբերի 8-ի՝ ««ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 259Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը.
13) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 օգոստոսի 30-ի՝ ««ՄՈԲԻԴՐԱՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻԳՐԱՄ» («MONEYGRAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին»» թիվ 207Ա որոշմամբ տրամադրված թույլտվությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                  Հովհաննես Խաչատրյան
Երևան