Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 136-Ն
26.09.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 242-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.10.2019
Հաշվի առնելով Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես ներդրումային ֆոնդի պահառուի գործունեություն իրականացնելու իրավասությունը, նպատակ ունենալով ապահովել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ներդրումային ֆոնդի ակտիվների պահառության գործառույթի ամբողջական և արդյունավետ իրականացումը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը, 176-րդ հոդվածի 2-րդ մասը, 177-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 199-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ը հաստատելու մասին» թիվ 242-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից լրացուցիչ գործունեության տեսակները, դրանց իրականացման կարգը և պայմանները» կանոնակարգ 5/09-ի 4-րդ կետի 6-րդ ենթակետը «վերջնահաշվարկի,» բառից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի ակտիվների պահառության գործառույթի իրականացման (այդ թվում՝ ֆոնդի հաշվին կատարվող վճարների, պարգևավճարների վճարման),» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հոկտեմբերի 4
Երևան