«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 132 Ա

17.09.2019

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 06-ին ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (11.09.2019 թ. թիվ 39 արձանագրություն) եզրակացությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1.Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2019 թվականի օգոստոսի 27-ի թիվ 35-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

2019 թ. սեպտեմբերի 19
Երևան