Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 126 Ա
10.09.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. սեպտեմբերի 12
Երևան