Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 113 Ա
16.08.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթի կազմակերպման մասին
Հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 հունիսի 15-ի թիվ 154 որոշումը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական ընկերության ընտրության համար հայտարարել հրապարակային մրցույթ:
2. Հավանություն տալ մրցույթի հայտարարության տեքստին:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը`
ա) կազմակերպել մրցույթի հայտարարության տեքստի հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներում և azdarar.am կայքում,
բ) մրցույթի հայտարարությունը տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում»:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարությանը ստեղծել աշխատանքային խումբ՝ մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ուսումնասիրելու և ամփոփելու նպատակով:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ներքին աուդիտի վարչության վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. օգոստոսի 27
Երևան