Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 295-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 112-Ն
16.08.2019
Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 295-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 02.09.2019
Նպատակ ունենալով Վարկային բյուրոյի կողմից ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին, հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի ««Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները» կանոնակարգ 9/03-ը հաստատելու մասին» թիվ 295-Ն որոշմամբ հաստատված «Վարկային բյուրոների կողմից հրապարակվող և Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պայմանները և ժամկետները» կանոնակարգ 9/03-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կանոնակարգ 9/03-ի 5-րդ կետից հանել «՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետով սահմանված պահանջներին համապատասխան» բառերը,
2) Կանոնակարգ 9/03-ը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1 Վարկային բյուրոյի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող ձև թիվ 1-ից 4 հաշվետվությունները լրացվում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2019թ. համար ներկայացվող հաշվետվությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. օգոստոսի 22
Երևան