Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 111-Ն
16.08.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 02.09.2019
Հաշվի առնելով Կենտրոնական դեպոզիտարիայի՝ որպես արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարի և պահառուի գործունեություն իրականացնելու իրավասությունը, նպատակ ունենալով բարձրացնել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ֆինանսական կազմակերպություններին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 176-րդ հոդվածի 2-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Կանոնակարգի 4.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1. Կենտրոնական դեպոզիտարիան կարող է իր կանոններով նախատեսված չափանիշներին բավարարող ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի կառավարիչների՝ իրենց կողմից կառավարվող ֆոնդերի մասով) համար սահմանել սույն կանոնակարգով նախատեսված հանձնարարականները, հարցումները և արժեթղթերի հաշվառման համակարգում գործառնությունների կատարման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը և տեղեկատվությունը հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու կամ գործառնությունները հաշվի օպերատորի միջնորդությամբ իրականացնելու պահանջից բացառություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. օգոստոսի 22
Երևան