«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները եվ լրացումները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 54 Ա

02.04.2024

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները եվ լրացումները գրանցելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությունը 2024 թվականի մարտի 11-ի միջնորդագրով և կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2024 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրությունը)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 5-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ            Մարտին Գալստյան
Երևան