«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 53 Ա

02.04.2024

«ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ժգ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետով, հաշվի առնելով, որ «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի մարտի 7-ին և 2024 թվականի մարտի 28-ին դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` ՀՀ, ք. Երևան, Զ. Քանաքեռցու փ. 54/11 և ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Հ. Մարգարյան փ. 2-րդ նրբ. 10 շենք, 17 ավտոտնակ հասցեներում գործող գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 28-ը կասեցնելու վերաբերյալ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մարտի 27-ի թիվ 13 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Կասեցնել «ԱՄԱԼԻԿ ԿՐԵԴԻՏ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 180 լիցենզիայի գործողությունը մինչև սույն թվականի սեպտեմբերի 28-ը՝ իր դիմումի համաձայն։


2. Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրել կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած ընկերության պարտավորությունների հետ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ         Մարտին Գալստյան
Երևան