Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների որոշման և հրապարակումների 2024 թվականի օրացույցը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 51 Ա

02.04.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների որոշման և հրապարակումների 2024 թվականի օրացույցը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 310 Ա որոշումը, և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների որոշման, տոկոսադրույքների վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների, Խորհրդի նիստերի արձանագրությունների, Դրամավարկային քաղաքականության զեկույցների հրապարակման օրացույցը 2024 թվականի համար»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 207 Ա որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված օրացույցի հրապարակումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                       Մարտին Գալստյան
Երևան