«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ հաստատված RL 1-001 կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 91 Ա
21.06.2019
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ հաստատված RL 1-001 կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի հունիսի 10-ին ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի հունիսի 19-ի թիվ 26 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2019 թվականի մայիսի 27-ի թիվ 26-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունիսի 26
Երևան