Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 83-Ն

11.06.2019

Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 02.07.2019

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և 5-րդ մասը և 96-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 3-րդ մասերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը, 70-րդ հոդվածը, 83-րդ հոդվածի 2-րդ և 182-րդ հոդվածի 2-րդ մասերը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ և 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ, 4-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածները, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 25-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի 17-րդ ենթակետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ ««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/03-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):»,
3) Կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2019 թ. հունիսի 14
Երևան