Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 74-Ն
27.05.2019
Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 17.06.2019
Հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ մասի 7-րդ կետը և 8-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 8-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում իրականացված օրենսդրական փոփոխությունները և Էական պայմանների անհատական թերթիկների արդյունավետության գնահատման հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նոր պահանջները, և նպատակ ունենալով բարելավել և արդյունավետ դարձնել սպառողներին տրամադրվող էական պայմանների անհատական թերթիկները և դրանց տրամադրման գործընթացները, միասնական գործընթացներ սահմանել պարտավորությունների՝ ժամկետից շուտ կատարման վերաբերյալ, ինչպես նաև համահունչ դարձնել գյուղատնտեսական և հիպոտեկային կրեդիտների համար իրականացված օրենսդրական փոփոխություններին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունիսի 6
Երևան