«Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում» փաստաթուղթը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 58 Ա
30.04.2019
«Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում» փաստաթուղթը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 4-րդ մասը և 20-րդ հոդվածի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում» փաստաթուղթը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը և հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով և ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված փաստաթուղթը ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյան
2019 թ. ապրիլի 30
Երևան