Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 38 Ա

29.03.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի Ֆինանսական հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը` սահմանված կարգով հրապարակել այն և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                 Արթուր Ջավադյան

2019 թ. ապրիլի 4
Երևան