Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 49 Ա

29.03.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժգ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Արմեն Նուրբեկյան
Երևան