«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ հաստատված RL 1-001 կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 20 Ա

15.02.2019

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության նոր խմբագրությամբ հաստատված RL 1-001 կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի հունվարի 8-ին և փետրվարի 15-ին ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի փետրվարի 13-ի թիվ 6 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 10-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                     Ներսես Երիցյան
2019 թ. փետրվարի 20
Երևան