«Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը» հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 16-Ն

04.02.2019

«Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը» հաստատելու մասին 

Հրապարակման ամսաթիվ՝ 01.03.2019

Նպատակ ունենալով նպաստել բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, բարձրացնել Կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը և համապատասխանեցնել կապիտալի պահանջը միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4.1-րդ մասը, 37.1-րդ հոդվածի 3-րդ կետը, 44-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը և 54.1-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                   Արթուր Ջավադյան

2019 թ. փետրվարի 7
Երևան