Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի գործո­ղության կարգը և պայմանները հաստատելու մասին

                                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                           ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ                      ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
                       

                                      04 փետրվարի 2019 թվականի թիվ 15-Ն               19 փետրվարի 2019 թվականի թիվ 111-Ն

                                                                                                   ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի գործո­ղության կարգը և պայմանները հաստատելու մասին և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 106-Ն և ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի թիվ 302-Ն համատեղ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 03.03.2019

Նպատակ ունենալով ապահովել Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների կիրառումը՝ հարկային մարմնի կողմից ներկայացված որոշման հիման վրա նշված պարտավորության չափով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից իրենց հաճախորդների բանկային հաշիվներին միջոցների արգելադրման և արգելանքից հանելու գործընթացը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի օրենքի 433-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն

Ո ր ո շ ու մ ե ն .

1. Հաստատել «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի գործո¬ղության կարգը և պայմանները» (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի մայիսի 5-ի թիվ 106-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի մայիսի 14-ի թիվ 302-Ն համատեղ որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                      Արթուր Ջավադյան

2019 թ. փետրվարի 7
Երևան

Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի նախագահ                  Դավիթ Անանյան

2019 թ. փետրվարի 19
Երևան