Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 2 Ա
23.01.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Արկադի Խաչատրյանի՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին նշանակել «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019 թ. հունվարի 30
Երևան