«Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և ճշգրտման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները» հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 1-Ն

23.01.2019

«Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և ճշգրտման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները» հաստատելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 15.02.2019

Նպատակ ունենալով կարգավորել բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և հետագա ճշգրտման հիմքում դրվող ցուցանիշների ընտրության հետ կապված հարաբերությունները, հիմք ընդունելով «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 12-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքով տրամադրվող բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման ժամանակ լողացող կամ ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքի հաշվարկման և ճշգրտման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշների ընտրության չափանիշները»՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                  Արթուր Ջավադյան

2019 թ. հունվարի 30
Երևան