«ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 47 Ա
20.03.2024
«ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հունվարի 31-ին և 2024 թվականի փետրվարի 23-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» պայմանագրային ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 28-ի թիվ 9 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «ՌԱՅԶԻՆԳ ԿԱՊԻՏԱԼ ԷՅ-ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՉՈՐՐՈՐԴ ՈՒՂԻ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան