«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 837) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 46 Ա

20.03.2024

«ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 837) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024 թվականի հունվարի 25-ին, 2024 թվականի փետրվարի 9-ին, 2024 թվականի փետրվարի 27-ին և 2024 թվականի փետրվարի 28-ին դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2024 թվականի մարտի 13-ի թիվ 11 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 837) թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փողոց 50/8 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Մարտին Գալստյան
Երևան