«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 5 լիցենզիան վերաձեվակերպելու և մասնաճյուղերի անվանափոխությունը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 44 Ա
20.03.2024
«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 5 լիցենզիան վերաձեվակերպելու և մասնաճյուղերի անվանափոխությունը հաշվառելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ի 8-րդ գլխով և 101-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 2024 թվականի փետրվարի 8-ին, 2024 թվականի փետրվարի 23-ին, 2024 թվականի փետրվարի 29-ին և 2024 թվականի մարտի 1-ին դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ վճարահաշվարկային կազմակերպության թիվ 5 լիցենզիան վերաձևակերպելու և մասնաճյուղերի անվանափոխությունը հաշվառելու համար՝ կապված Ընկերության կազմակերպաիրավական ձևի փոփոխության հետ («ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերությունից «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության),
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մարտի 13-ի թիվ 11 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 5 լիցենզիան (այսուհետ՝ նոր անվանումն է «ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն):
2. Հաշվառել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ թվով 13 մասնաճյուղերի անվանափոխությունը (այսուհետ` «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ «Մաշտոց», «Զեյթուն», «Հրապարակ», «Դավթաշեն», «Ավան», «Րաֆֆի», «Բագրատունյաց», «Մալաթիա», «Օհանով», «Կոմիտաս», «Գյումրի-1», «Աբովյան», «Կենտրոնական» մասնաճյուղեր):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան