2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Պարույր Սևակ-100» ոսկե, «Սերգեյ Փարաջանով-100» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 39-Ն

07.03.2024

2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Պարույր Սևակ-100» ոսկե, «Սերգեյ Փարաջանով-100» ոսկե հուշադրամները շրջանառության մեջ դնելու  մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 11.03.2024

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է.

1. 2024 թվականի մարտի 25-ից շրջանառության մեջ դնել «Պարույր Սևակ-100» և «Սերգեյ Փարաջանով-100» ոսկե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման 1-2 Հավելվածներով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                       Մարտին Գալստյան
Երևան