2025 թվականի թողարկման «Ավետիք Իսահակյան-150» ոսկե, «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե և «Հենրիկ Մալյան-100» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 38 Ա
07.03.2024
2025 թվականի թողարկման «Ավետիք Իսահակյան-150» ոսկե, «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե և «Հենրիկ Մալյան-100» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 19 Ա որոշմամբ հաստատված 2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2025 թվականի թողարկման «Ավետիք Իսահակյան-150» ոսկե, «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե և «Հենրիկ Մալյան-100» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան