Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ 25-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 37-Ն

20.02.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ 25-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 04.03.2024

Նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի առարկայազուրկ մետաղական հաշիվներում հաշվառվող թույլատրելի մետաղների շրջանակը և պարզեցնել մետաղական հաշիվների բացման ու վարման թույլտվության տրամադրման ընթացակարգը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 8-ի «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 25-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                               Հ.Խաչատրյան
Երևան