Ա/Ձ Կարապետ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 36 Ա

20.02.2024

Ա/Ձ Կարապետ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Կարապետ Խաչատրյանը 02.02.2024 թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել Ա/Ձ Կարապետ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 625 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                          Հովհաննես Խաչատրյան
Երևան