«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 35 Ա
20.02.2024
«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն 14․11․2024 թ., 26․01․2024 թ․ և 08․02․2024 թ․ դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թ. փետրվարի 14-ի թիվ 7 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, բաց ներդրումային ֆոնդի կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան