«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 33 Ա

20.02.2024

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.02.2024թ. թիվ 7 արձանագրություն) և քննարկելով «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ 01.02.2024թ. և 06.02.2024թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                        Հովհաննես Խաչատրյան
Երևան