«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ կողմից «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգ ստեղծելու և գործունեության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 32 Ա
20.02.2024
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կողմից «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան միասնական վճարահաշվարկային համակարգ ստեղծելու և գործունեության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, 20-րդ հոդվածի «ժզ» և «իթ» կետերով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 08.06.2005 թ. թիվ 295Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ի 3-րդ գլխի 9-րդ կետով, հաշվի առնելով, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 10.10.2023թ., 08.11.2023թ., 25.12.2023թ., 18.01.2024թ., 31.01.2024թ., 01.02.2024թ., 05.02.2023թ., 07.02.2024թ., 08.02.2023թ. և 12.02.2024թ. դիմումներ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 7 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ տրամադրել «ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան