«ՇեյրսՊրո» ՓԲԸ «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 31 Ա

20.02.2024

«ՇեյրսՊրո» ՓԲԸ «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՇեյրսՊրո» ՓԲԸ-ն 21.12.2023թ., 30.01.2024թ., 02.02.2024թ. և 08.02.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ՇեյրսՊրո» ՓԲԸ-ի «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թ. փետրվարի 14-ի թիվ 7 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ՇեյրսՊրո» ՓԲԸ «ՇեյրսՊրո» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                              Հովհաննես Խաչատրյան
Երևան