«ԲԻԳ 1» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 30 Ա
20.02.2024
«ԲԻԳ 1» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԲԻԳ» ՍՊԸ-ն 26.10.2023թ. և 01.11.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (14.02.2024 թ. արձանագրություն թիվ 7)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Վերսկսել «ԲԻԳ 1» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը:
2. Տրամադրել «ԲԻԳ 1» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ «ՀՀ, Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 28-րդ փողոց 1/1» հասցեում գործունեություն իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյան
Երևան