«Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0025 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 28 Ա

20.02.2024

«Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0025 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով այն, որ «Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 16.01.2024թ. և 02.02.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0025 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.02.2024թ. թիվ 7 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ-ին տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` «Արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին» հիմնական ներդրումային ծառայությունների մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0025 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                        Հովհաննես Խաչատրյան
Երևան