«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցումը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 24 Ա
06.02.2024
«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցումը մերժելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի դեկտեմբերի 13-ի և 2023 թվականի դեկտեմբերի 28-ի միջնորդագրերով և կից փաստաթղթերով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ Բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ նաև Կանոններ) կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու միջնորդությամբ, ինչպես նաև այն, որ Կանոնների 127.1-րդ կետի փոփոխությունը հակասում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածների դրույթներին,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունվարի 31-ի թիվ 5 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Մերժել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 33-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունների և լրացումների գրանցումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան