«Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 23 Ա
06.02.2024
«Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2023 թվականի նոյեմբերի 29-ին, 2023 թվականի դեկտեմբերի 8-ին և 2024 թվականի հունվարի 16-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունվարի 24-ի թիվ 4 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան