Ա/Ձ Արթուր Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 263 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 22 Ա
06.02.2024
Ա/Ձ Արթուր Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 263 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Արթուր Առաքելյանը 2024 թվականի հունվարի 18-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել Ա/Ձ Արթուր Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 263 լիցենզիան՝ կապված Արթուր Առաքելյանի անձնագրի տվյալների փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան