Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 20-Ն

23.01.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 29.01.2024

 

Նպատակ ունենալով՝ վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջների գծով սահմանված ռիսկի կշիռները, հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» N 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր, Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջներ և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ

0

10

2) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

26. Պահանջներ Հայաստանի Հանրապետության վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

0

10

3) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

28. Պահանջներ սույն Աղյուսակի 26-րդ կետում չնշված Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

100

150

4) Կանոնակարգի 23-րդ կետի Աղյուսակի 5-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ և 29-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                             Մարտին Գալստյան
Երևան