«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 17 Ա

23.01.2024

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 3-րդ և 4-րդ գլուխներով,
հաշվի առնելով, որ 04.01.2024թ. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն` «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի քարտերի թողարկման և սպասարկման համար թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունվարի 17-ի թիվ 3 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Տրամադրել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՅունիոնՓեյ Ինթերնեյշնլ» (UnionPay International) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                Մարտին Գալստյան
Երևան