«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 340 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 16 Ա

23.01.2024

«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 340 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 13.12.2023թ. և 25.12.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածք (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Է.Պետրոսյան փողոց թիվ 1 գործարան) շահագործելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 340 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Մարտին Գալստյան
Երևան