Ա/Ձ Տիգրան Սարգսյանին տրամադրված արտարժույթի ռուվաճառքի թիվ 310/2 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 15 Ա

23.01.2024

Ա/Ձ Տիգրան Սարգսյանին տրամադրված արտարժույթի ռուվաճառքի թիվ 310/2 լիցենզիան վերաձևակերպելու մասին


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Տիգրան Սարգսյանը 27.12.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 310/2 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել Ա/Ձ Տիգրան Սարգսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 310/2 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                              Մարտին Գալստյան
Երևան