«ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 13 Ա
23.01.2024
«ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասի
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ն 26.12.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2024թ. հունվարի 17-ի թիվ 3 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ԾԻԱԾԱՆ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Ա. Բակունցի փողոց 1 շենք, 51 խանութ և ՀՀ, ք. Երևան, Ա. Բակունցի փողոց 1 շենք, 52 ոչ բնակելի տարածք հասցեներում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան