Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2024 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 10 Լ
23.01.2024
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2024 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 310 Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2024 թվականի ժամանակացույցը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի քարտուղարության արձանագրային բաժնին՝
1) ապահովել 2024 թվականի խորհրդի նիստերի օրակարգերի ձևավորումը՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի,
2) տարվա արդյունքներով կազմել տեղեկանք խորհրդի նիստերում քննարկված հարցերի՝ հաստատված ժամանակացույցին համապատասխանության և շեղումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան