Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 105 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 2 Ա

09.01.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 105 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և 25-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ներքին աուդիտի կանոնադրությունը վերահաստատելու մասին» թիվ 105 Ա որոշմամբ հաստատված Հավելվածը (այսուհետ՝ Կանոնադրություն) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Մարտին Գալստյան
Երևան