«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 8 Ա

09.01.2024

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 117 Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 16-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և քննարկելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ 19.12.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
2. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
3. Գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նոր խմբագրությամբ հաստատված կանոնները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Մարտին Գալստյան
Երևան