«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՍՏԵՐՔԱՐԴ» («MASTERCARD») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 5 Ա
09.01.2024
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ «ՄԱՍՏԵՐՔԱՐԴ» («MASTERCARD») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով, որ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ 17.11.2023թ., 18.12.2023թ. և 28.12.2023թ. միջնորդագրեր և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի հունվարի 3-ի թիվ 1 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՍՏԵՐՔԱՐԴ» («MASTERCARD») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան