«Էդգար Դանիելյան» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 4 Ա

09.01.2024

«Էդգար Դանիելյան» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ն 02.10.2023թ. և 09.10.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (27.12.2023թ. արձանագրություն թիվ 54)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերսկսել «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության կասեցված 30-օրյա ժամկետը:
2. «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ա.Մանուկյան 5 խանութ բնակելի մասով հասցեում գործունեություն իրականացնելու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                           Մարտին Գալստյան
Երևան