Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 3 Ա
09.01.2024
Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Անուշ Զաքարյանը 12.12.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 633 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Վերաձևակերպել Ա/Ձ Անուշ Զաքարյանին տրամադրված թիվ 633 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Երևան